Ապրիլի 21-ին Հայաստանում GeForce Now խաղային ծառայությունն ավարտել է բետա թեստավորումը՝ հնարավորություն տալով խաղալ բոլոր ցանկացողներին։Փետրվարի վերջին GFN.AM-ը հայտարարել էր բետա թեստի գրանցման մեկնարկի մասին․ մեկուկես ամսում ավելի քան երեսունհինգ հազար մարդ հասանելիություն է ստացել NVIDIA GeForce NOW ծառայության փորձարկմանը: Նրանցից շատերն արդեն գնահատել են սպասարկման որակը եւ փորձել տարբեր խաղեր։ Ապրիլի 21-ից ծառայությունը բաց է բոլոր ցանկացողների համար։IDBank-ից հայտնել են, որ GFN.AM-ի առաջին խաղացողներն ընտրել են հայտնի խաղեր, օրինակ՝ Counter-Strike, Fortnite, Genshin Impact, բայց դրանք խաղացել են ոչ միայն համակարգիչներով, այլեւ՝ բջջային սարքերով: «Խաղերից Fortnite-ը կամ Genshin Impact-ը սմարթֆոններով խաղալը եզակի փորձ է տալիս, քանի որ մշակողները խաղի կառավարումը հարմարեցրել են այս տեսակի սարքին։ Իսկ GFN.AM ծառայությունը ցանկացած սարք վերածում է խաղային սարքի՝ անկախ դրա հզորությունից,- ասված է հաղորդագրությունում:Ցանկացողները կարող են ստեղծել հաշիվ GFN.AM-ում եւ ընտրել բաժանորդագրության հարմար տարբերակ։ Առաջարկվում է երեք տարբերակ.Հիմնական-ը՝ անվճար բաժանորդագրություն է, որը թույլ է տալիս ծանոթանալ խաղային ծառայությանը։ Այս բաժանորդագրությունը չի աջակցում NVIDIA RTX եւ DLSS տեխնոլոգիաները եւ տալիս է մինչեւ 30 րոպե խաղային սեանսների հնարավորություն:Պրեմիումը բաժանորդագրություն է, որը բացում է խաղային ծառայության առավելությունների մեծ մասը՝ հերթում առաջնահերթություն, VIDIA RTX եւ DLSS տեխնոլոգիաների աջակցություն, մինչեւ 6-ժամյա խաղային սեանսներ: Ultimate-ը բաժանորդագրություն է, որը տալիս է բոլոր «Պրեմիում» հնարավորությունները եւ ավելացնում է բացառիկ մուտք դեպի RTX 3080 սերվերներ այսօր, RTX 4080-ին ՝ապագայում: Կետայնությունը՝ մինչեւ 4K, կադրերի արագությունը՝ մինչեւ 120 կադր/վ:GFN.AM խաղային ծառայությունը Հայաստանի տարածքում տեղադրել է սերվերներ, ինչը թույլ է տալիս հնարավորինս խուսափել ուշացումներից, ինչը հատկապես կարեւոր է նրանց համար, ովքեր խաղում են բազմաֆունկցիոնալ խաղեր եւ ոչ միայն։ «Հիմնական» բաժանորդագրությունն անվճար է, իսկ «Premium» կամ «Ultimate» բաժանորդագրության արժեքը կարող եք իմանալ կայքում:«Համակարգչին ներկայացվող պահանջները նվազագույնն են, գլխավորն այն է, որ դուք ունենաք որակյալ ինտերնետ 20 Մբիթ/վրկ արագությամբ։ Կարող եք խաղալ ինչպես սմարթֆոնից, այնպես էլ պլանշետից, հեռուստացույցից: Ինչպես կարգավորել ձեր սարքը՝ կարդացեք այստեղ:GFN.AM-ի օգտատերերը կարող են սկսել խաղալ հիմնական բաժանորդագրությամբ, այնուհետեւ խելամտորեն ընտրել այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է իրենց սիրելի խաղերին եւ նաեւ կապի որակին: Նրանց համար, ովքեր ընտրում են «Ultimate» բաժանորդագրությունը, ծանոթ խաղերը կարող են բացահայտվել այլ կողմից՝ գրաֆիկայի առավելագույն մակարդակ, լավ զարգացած տեքստուրա, իրատեսական պատկեր: Դրա հետ մեկտեղ սարքին ներկայացվող պահանջները նվազագույնն են․ կարիք չկա գնել հզոր համակարգիչ։ Դրա շնորհիվ խաղերը նախատեսված են ամենալայն աուդիտորիայի համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:«Հայաստանում մեր գործընկերը IDBank-ն է։ Այս ընկերության աջակցությունը հնարավորություն է տվել ներդնել GeForce NOW Powered by GFN.AM-ը գերազանց մակարդակով եւ ամենաբարձր որակով»,- ասել է GFN.AM-ի գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը:«Ուրախ ենք, որ NVIDIA GeForce Now-ի բետա թեստավորումը հաջող է ընթացել, եւ այսօր արդեն խաղերի սիրահարները հնարավորություն ունեն լիարժեք վայելելու ծառայությունը։ Հիշեցնեմ, որ Ձեր ընտրած փաթեթի դիմաց կարող եք արագ եւ հարմարավետ կերպով կատարել վճարումներ ինչպես քարտերի, այնպես էլ Idram & IDBank հավելվածի միջոցով QR կոդով»,- նշել է IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։«GFN.AM ծառայությունը հետաքրքիր կլինի նաեւ նրանց համար, ովքեր կցանկանան փորձել նոր խաղեր, որոնք գործարկվում են ընկերության սերվերների վրա՝ գրեթե ակնթարթորեն, կարիք չկա սպասել բաշխիչ փաթեթի ներբեռնմանը եւ լրացուցիչ թարմացումներին։ Ձեր խաղերը միշտ ակտուլ են, բոլոր թարմացումներն իրականացվում են ինքնստինքյան։ Առաջին քայլը դեպի թոփ խաղերի աշխարհ սկսվում է GFN.AM-ում գրանցումից»,- ասված է հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 5680