ԵԿԲ ղեկավարը կանխատեսում է աշխարհում գնաճի 5% աճ

18.04.2023 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #գնաճ
Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Քրիստին Լագարդի կարծիքով, ԱՄՆ-ի եւ Չինաստանի աշխարհաքաղաքական առճակատումը կարող է համաշխարհային գնաճի մակարդակը հասցնել 5%-ի եւ սպառնալիք դառնալ դոլարի եւ եվրոյի առաջատար դիրքերի համար։

Լագարդը ուշադրություն է հրավիրել միջազգային առեւտրում չինական յուանի եւ հնդկական ռուփիի մասնաբաժնի աճի, ինչպես նաեւ ոսկու հանդեպ հետաքրքրության աճի ազդանշանների վրա:

«Առայժմ տվյալները հիմնական արժույթների օգտագործման էական փոփոխությունների մասին չեն վկայում: Բայց դրանք հուշում են, որ առանցքային արժույթների կարգավիճակն այլեւս չի կարելի ընկալել որպես անսասան»,- ասել է ԵԿԲ ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում։

Լագարդը նաեւ կարծիք է հայտնել, որ համաշխարհային տնտեսության մեջ «հարաբերական կայունության երկարատեւ շրջանը կարող է իր տեղը զիջել երկարատեւ անկայունությանը»:
Դիտում՝ 8146

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW