2022 թվականին Հայաստանից Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա
17.04.2023 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ lragir.am

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական համակարգում անցում է կատարվել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (ԷՄՇ) նոր մոդելին, որի հիմնական նպատակն արդարացի գնագոյացման մեխանիզմի կիրառումն է։
2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ օրական սպառվող էլեկտրաէներգիայի 13,8%-ը վաճառվել է ազատ շուկայում՝ չկարգավորվող գներով։ ԷՄՇ-ն խթան է հանդիսացել էլեկտրաէներգիայի միջպետական առեւտրի համար։
2022 թվականի ընթացքում Հայաստանից Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որն ավելի է, քան նախորդ 10 տարվա հանրագումարը (242 մլն կՎտ/ժ)։
Զեկույցում նշվում է, որ զգալիորեն աճել է ինքնավար էներգաարտադրողների (սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա արտադրող արեւային կայաններ) թիվը։ 2022 թվականի վերջին ինքնավար էներգաարտադրողների թիվը կազմել է 10282՝ գումարային 196,87 ՄՎտ հզորությամբ:
2022 թվականի տարեվերջի դրությամբ էլեկտրաէներգիա է արտադրում մինչեւ 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ 60 արեւային էլեկտրակայան՝ գումարային շուրջ 204,79 ՄՎտ դրվածքային հզորությամբ: 2022 թվականի տարեվերջի դրությամբ էլեկտրաէներգիա է արտադրում 4 հողմային էլեկտրակայան՝գումարային շուրջ 4,23 ՄՎտ դրվածքային հզորությամբ:
Իրականացված արդիականացման աշխատանքների շնորհիվ 2022 թվականին Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2031 թվականը, կայանը ստացել է շահագործման նոր լիցենզիա։
Նշվում է նաեւ, որ ավարտվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (ԲԷՑ) «Լիճք» 220 կՎ եւ «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների վերակառուցման աշխատանքները, եւ ենթակայաններն ամբողջությամբ դրվել են լարման տակ:
Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքների գրեթե 80%-ն ավարտվել է։ Աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2023 թվականի դեկտեմբերին:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: