Վարչապետը նշել է տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը

17.04.2023 | 09:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է ունենալ այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ:

Ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։

«Նման տնտեսությունը կարող է լինել եւ պետք է լինի բարդության առավել բարձր աստիճան ունենալուն միտված: Այսինքն, մեր տնտեսական քաղաքականությունը պիտի նպատակ ունենա, որ մեր երկրում տնտեսությունը լինի բարդության ավելի բարձր աստիճանի: Եվ այս առումով, էական են այն ներդրումները եւ ռազմավարությունները, որ ունենք կրթության ոլորտում: Կրթություն ասելով՝ նկատի ունենք եւ նախադպրոցական կրթությունը, եւ հանրակրթությունը, եւ մասնագիտական կրթությունն ու  ուսուցումը, եւ բուհական ու ետբուհական կրթությունը: Շատ կարեւոր եմ համարում մասնագիտական վերապատրաստման կրթությունը, որը նաեւ տնտեսության մեջ աշխատաշուկայի կարգավորումներ իրականացնելու, մարդկանց վերամասնագիտացնելու կամ մարդկանց իրենց մասնագիտություններում առկա նոր միտումներին հաղորդակից լինելու մասին է», - ասել է Նիկոլ Փաշինյանը:  

«Հարկային կամ հարկ վճարողների կողմից նոր մենթալիտետի որդեգրումը մեր վերջին հինգ տարվա քաղաքականության առանցքային դրույթներից մեկն է: Մեր կարեւոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիները եւ ռեզիդենտները հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ սեփական, պայմանական ասած, աջ գրպանից` ձախ գրպան տեղափոխում: Բայց սրա համար չափազանց կարեւոր է կառավարության արդյունավետությունը, լավ աշխատանքը եւ սկզբունքային ու անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ: Որովհետեւ միայն այն պարագայում, երբ քաղաքացին ունենա որոշակի համոզվածություն, որ իր գեներացրած միջոցները կոռուպցիոն գործարքների միջոցով չեն փոշիացվում, միայն այդ ժամանակ է, որ ինքը հարկային այս նոր մտածողությունը կորդեգրի», - նշել է վարչապետը:
Դիտում՝ 2117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW