Հրապարակվել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների աջակցման ծրագրի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաղորդագրությունը:ԱՄՀ-ից հայտնել են, որ ավարտվել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների աջակցման ծրագրի առաջին փուլը: ԱՄՀ հայաստանյան առաքելության աշխատակազմը ակնկալում է՝ 2023 թվականին աճը կդանդաղի, սակայն կշարունակի կայուն մնալ, իսկ գնաճը կշարունակի մեղմվել:ԱՄՀ զեկույցում նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի տնտեսության ՀՆԱ-ի աճը 12․6% է, տնտեսական ակտիվության բարձր իմպուլսը պահպանվել է 2023 թվականի սկզբին։ «ՀՆԱ-ի նման աճին նպաստել է 2022 թվականի մարտից սկսած շուրջ 2600 ընկերությունների, 6000 անհատ ձեռնարակատիրոջ եւ 113 հազար ոչ ռեզիդենտների տեղափոխվելը Հայաստան։ 2023 թվականի մարտին Սպառողական գների ինդեքսի տարեկան գնաճը կազմել է 5.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ նվազելով 2022 թվականի հունիսի 10․3%-ից։ Բյուջեի ընդհանուր պակասուրդը նվազել է՝ կազմելով ՀՆԱ-ի 2․1%-ը, իսկ կենտրոնական կառավարության պարտքը 2022 թվականին նվազել է մինչեւ ՀՆԱ-ի 46․7%-ը։ Հիմնականում ծառայությունների առեւտրի վերելքի շնորհիվ արտաքին դիրքն ամրապնդվել է: ՀՀ ԿԲ միջազգային պահուստները 2022 թվականին ավելացել են $870 միլիոնով, իսկ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեւորվել է շուրջ 25%-ով։ Բանկային համակարգը շարունակել է մնալ լավ կապիտալացված եւ բարձր իրացվելի՝ ապահովելով զգալի շահույթներ»,- ասված է ԱՄՀ զեկույցում:Ըստ ԱՄՀ կանխատեսման՝ սպասվում է, որ գնաճը կմեղմանա, 2023 թվականին կպահպանվի շուրջ 5.5%՝ պայմանավորված սպառմամբ եւ ներդրումներով։ «Կանխատեսվում է, որ գնաճը մինչեւ 2023 թվականի ավարտ ավելի կբարձրանա՝ պայմանավորված դրամավարկային պայմանների խստացման եւ դրամի արժեւորվման լագային ազդեցություններով եւ ներմուծված սննդամթերքի եւ էներգակիրների ավելի ցածր գներով։ Դրական է՝ կապիտալի եւ միգրանտների շարունակական ներհոսքի հաշվին բարձր պահանջարկն ու գնաճային ճնշումները կարող են պահպանվել»,- ասված է զեկույցում:Նշվում է, որ 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով անհրաժեշտ է հավասարակշռություն ապահովել մակրոտնտեսական կայունության պահպանման եւ Հայաստանի զարգացմանն օժանդակելու միջեւ։ «Դրամավարկային քաղաքականությունը վճռականորեն եւ նախաձեռնողաբար իրականացնելու շնորհիվ հաջողվել է գնաճային ճնշումները զսպել, իսկ քաղաքականության հետագա փոփոխություններն անհրաժեշտ է, որ գնաճի զարգացումներից եւ գնաճի սպասումներից կախված մնան։ ԱՄՀ աշխատակազմը ողջունում է ՀՀ կենտրոնական բանկի ռիսկի վրա հիմնված վերահսկողությունն ուժեղացնելու, միջազգային չափանիշներին համահունչ բանկերի վերակառուցման շրջանակի մշակման եւ բանկերին իրենց ռիսկերի կառավարման գործընթացները բարելավելու հարցում խրախուսելու ծրագրերը»,-ասված է ԱՄՀ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 5586