Կառավարության որոշմամբ կստեղծվի Գերմանիայում Հայաստանի առեւտրական կցորդի հաստիք: Ըստ հիմնավորման՝ Գերմանական կողմի հետ քննարկվում են Հայաստանում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումն արդյունաբերության, այդ թվում՝ մետալուրգիայի, քիմիայի, մեքենաշինության, այլընտրանքային էներգետիկայի, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։ԳԴՀ-ում ՀՀ առեւտրական կցորդի առջեւ դրված են հետեւյալ խնդիրները՝ ՀՀ-ի եւ ԳԴՀ-ի միջեւ բազմակողմանի եւ փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն աջակցելը, երկու երկրների միջեւ արտաքին առեւտրատնտեսական հարաբերություններում ՀՀ պետական շահերի պաշտպանությանը նպաստելը եւ այլն: Նշվում է, որ առեւտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կընձեռի նաեւ առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ ԳԴՀ տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաեւ Հայաստանի վերաբերյալ նմանատիպ տեղեկությունն հաղորդել ԳԴՀ շահագրգիռ մարմիններին: Tweet Դիտում՝ 4696