Թբիլիսիում ՀայՓոստը համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի փոստի հետ: Հուշագրով նախատեսվում է համագործակցության նոր ձեւաչափեր մշակել եւ կյանքի կոչել նոր ծրագրեր.• Վրաստանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ փոստային առաքումների պայմանների բարելավում,• Երկու երկրների միջեւ սահմանային ծախսերի իջեցում, որը կհանգեցնի հաճախորդներին մատուցվող փոստային ծառայությունների սակագների երկկողմանի նվազեցման,• Երկու երկրների միջեւ էլեկտրոնային առեւտրի զարգացում,• Համատեղ ծրագրերի իրականացում ոչ փոստային լոգիստիկ ծառայությունների ուղղությամբ:ՀայՓոստից հայտնել են, որ հուշագրի շրջանակում ՀայՓոստը հնարավորություն կունենա ոչ միայն բարելավել Վրաստանի հետ փոստափոխանակման գործընթացը, այլ նոր ծրագրեր իրականացնել Վրաստանի փոստի հետ, ինչը թույլ կտա ներկայանալ հաճախորդներին նոր, մատչելի եւ որակյալ ծառայություններով։ Tweet Դիտում՝ 2632