Ռուսաստանցիները 2022-ին Հայաստանում 2894 ընկերություն են հիմնել

07.04.2023 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի Պետական եկամուտների կոմիտե #Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ
2022 թվականին Հայաստանում որպես անհատ ձեռնարկատերեր գրանցվել են Ռուսաստանի Դաշնության 4 979 քաղաքացիներ։

ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն, հայտնում է, որ Ռուսաստանի քաղաքացիները 2022 թվականին Հայաստանում հիմնադրել են 2894 իրավաբանական կազմակերպություն, ինչը 10 անգամ ավելի է, քան 2021 թվականին։

2023 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանում գործում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից հիմնադրած 3457 իրավաբանական անձ եւ 1021 անհատ ձեռնարկատեր։

Սերգեյ Մկրտչյան
Դիտում՝ 7527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW