Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ թվային արժույթը զարգանում է ամբողջ աշխարհում եւ հուսալի, արագ եւ հարմար միջոց է միջազգային առեւտրային հաշվարկների համար։«Թվային արժույթը զարգանում է ամբողջ աշխարհում։ Շատ երկրներ արդեն սկսում են թողարկել իրենց թվային արժույթները։ Եվ դա կարեւոր է մեր առեւտրի տեսանկյունից, քանի որ մենք այլեւս դոլարով եւ եվրոյով չենք աշխատում։ Աշխատում ենք բարեկամ երկրների արժույթներով։ Բայց նույնիսկ ավելի լավ կլինի, եթե աշխատենք մեր Կենտրոնական բանկի հետ կապեր ունեցող երկրների թվային արժույթների հետ: Դա կլինի հուսալի, արագ եւ հարմար միջազգային վճարումների համար»,- Սիլուանովի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Tweet Դիտում՝ 4085