«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է 2023թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։Անհրաժեշտ է արձանագրել, որ. • 2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով, սակայն դրանք կարող են դանդաղել տարվա ընթացքում: 2023թ. առաջին ամիսների տնտեսական զարգացումները դեռեւս համեմատվում են նախորդ տարվա այն ամիսների հետ, որոնք չէին պարունակում դրական արտաքին շոկի (ՀՀ այցելած քաղաքացիների եւ կապիտալի ներհոսքի) ազդեցությունները: Տտարվա ընթացքում, սակայն, այդ տարբերությունը կչեզոքանա, ինչը կհանգեցնի տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) դանդաղմանը: • Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվար-փետրվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.0%՝ դանդաղելով նախորդ ամսվա 1.4%-ից: Միեւնույն ժամանակ ՏԱՑ-ը կազմել է 10.9%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը շարունակում է նվազել տնտեսության կառուցվածքում՝ հանգեցնելով տնտեսության պոտենցիալի նվազմանը։• Պետական բյուջեի կապիտալ ծախսերի ցուցանիշները նորից մտահոգության տեղիք են տալիս։ 2023թ. հունվար-փետրվարին պետական բյուջեի կապիտալ ծախսերը նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 44.6%-ով։ Իհարկե, երկու ամսվա ցուցանիշները բավարար չեն կատարողականի վերաբերյալ դատողություններ անելու համար, սակայն նման բացասական դինամիկան արդեն իսկ հուշում է, որ կատարողականի հետ կապված խնդիրներ լինելու են ընթացիկ տարում, եւ հավանական է, որ նախորդ տարիների կապիտալ ծախսերի ցածր կատարողականները արձանագրվեն նաեւ 2023-ին:Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով։ Tweet Դիտում՝ 1847