«Կասպերսկի»․ 2022-ին մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման փաթեթները կրկնապատկվել են
28.03.2023 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ portalzpp02.ru

Ընկերության տվյալներով՝ 2020-ի աճից հետո հայտնաբերվող տեղադրման փաթեթների քանակն աստիճանաբար անկում է ապրում։ Մոբայլ գրոհների քանակը 2021-ի երկրորդ կեսի անկումից հետո կայունացել է եւ ամբողջ 2022-ի ընթացքում պահպանվել մոտավորապես նույն մակարդակի վրա։
Նշվում է, որ Malware դասի մոբայլ սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի մասնաբաժնով անցյալ տարի առաջատար է դարձել Չինաստանը (17,70%), որին հաջորդել են Սիրիան (15,61%) եւ Իրանը (14,53%):
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2022-ին մոբայլ օգտատերերի վրա ամենաշատ գրոհներն իրականացվել են վնասաբեր ծրագրերի օգտագործմամբ (67,78%)։ Ընդ որում, գովազդային հավելվածների (Adware) եւ RiskWare դասի հավելվածների կիրառմամբ գրոհների մասնաբաժինն աճել է, համապատասխանաբար, մինչեւ 26,91% (2021-ի 16,92%-ի դիմաց) եւ 5,31% (2021-ի 2,38%-ի դիմաց)։
2022-ին «Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 196 476 փաթեթ, ինչը կրկնակի գերազանցում է 2021-ի ցուցանիշը եւ առավելագույնն է վերջին վեց տարիների ընթացքում: Թեեւ 2022-ին վնասաբեր ծրագրերի տեղադրման փաթեթների թիվն աճել է, մոբայլ բանկային տրոյացիների գրոհների քանակը շարունակում է նվազել՝ 2020-ի կտրուկ աճից հետո: Անցյալ տարի ամենից շատ մոբայլ բանկային տրոյացիները գրոհել են Իսպանիայի (1,96%), Սաուդյան Արաբիայի (1,11%) եւ Ավստրալիայի (1,09%) օգտատերերին:
Հայտնաբերվել է նաեւ մոբայլ շորթող տրոյացիների տեղադրման 10 543 փաթեթ, ինչը 6 829-ով պակաս է 2021 թվականի ցուցանիշից: Մոբայլ շորթող տրոյացիների գրոհների քանակը նույնպես շարունակել է անկում ապրել, որը չի դադարում 2021-ի վերջից։ Մոբայլ շորթող տրոյացիների գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ մասնաբաժինը 2022-ին եղել է Չինաստանում (0,65%), Եմենում (0,49%) եւ Ղազախստանում (0,36%)։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: