Միջազգային բրենդների ուղիղ մեկ երրորդը (33%) որոշում է կայացրել լքել Ռուսաստանը, գրեթե նույնքան (36%) չի կողմնորոշվել երկրում հետագա աշխատանքի կազմակերպման տարբերակի շուրջ: RBC-ի փոխանցմամբ, այս տվյալները ներկայացված են ռուսաստանյան IBC Real Estate ընկերության վերլուծաբանների ուսումնասիրության մեջ, որը ներառում է վիճակագրություն եւ անշարժ գույքի հետ կապված գործարքների կանխատեսումներ։Զեկույցում ներառված է 419 բրենդ, որոնք հայտարարել են Ռուսաստանում իրենց աշխատանքի կազմակերպման ձեւի փոփոխության մասին: Դրանց թվում են շուկայի տարբեր հատվածների ներկայացուցիչներ՝ մանրածախ առեւտուր, արտադրություն, ծառայություններ, լոգիստիկա, անշարժ գույք, ֆինանսներ եւ լրատվամիջոցներ: Որոշ ընկերություններ Ռուսաստանում ունեն անշարժ ակտիվներ, մյուսները տարածքներ են վարձակալում: Տվյալները ներկայացված են 2023 թվականի մարտի դրությամբ։Չկողմնորոշված բրենդները2022 թվականի մարտից Ռուսաստանում բազմաթիվ միջազգային բրենդներ սկսել են փոխել իրենց աշխատանքի կարգավիճակը երկրում։ Ըստ IBC Real Estate-ի՝ մեկ տարի անց չկողմնորոշված ընկերությունների մասնաբաժինը կազմում է 36%։ Ընդ որում, օգոստոսին դրանց թիվը հասնում էր 65%-ի։ Արտասահմանյան բրենդների շարքում, որոնք դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել Ռուսաստանում հետագա աշխատանքի վերաբերյալ, զգալի թվով արտադրական ընկերություններ կան, որոնք ունեն գործարաններ: Դրանց թվում են, օրինակ, PepsiCo-ն, Lavazza-ն, Caterpillar-ը, Budweiser Budvar-ը, Stellantis-ը, Volkswagen-ը:Չկողմնորոշված բրենդների զգալի մասը բաժին է ընկնում ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք գործնականում չունեն սեփական տարածքներ կամ ոչ էլ վարձակալում են դրանք։ Նման ընկերությունների թվում են Booking.com-ը, Airbnb-ն, Asos-ը, Ebay-ը, ռիթեյլում՝ Estee Lauder-ը, LVMH-ը:Ամբողջովին հեռացողներըԸստ IBC Real Estate-ի՝ միջազգային բրենդների 33%-ը որոշում է կայացրել լքել երկիրը. նրանք վաճառում են իրենց բիզնեսը այլ սեփականատերերին (16%) կամ ամբողջությամբ փակում այն։ Ռուսաստանում իրենց ակտիվները վաճառած ընկերությունների թվում են McDonald's-ը, LPP-ն, IKEA-ն, Hortex-ը, Scania-ն, Sponda-ն:Որոշ միջազգային բրենդներ դուրս են եկել ռուսաստանյան շուկայից առանց ակտիվները վաճառելու՝ վերջիններիս բացակայության պատճառով. դրանք շուկայում ներկայացված են եղել դիստրիբյուտորների օգնությամբ կամ վարձակալել են տարածքներ: Դրանց թվում են, օրինակ, H&M Group-ը, GAP-ը, Victoria's Secret-ը, Jysk-ը, Michael Kors-ը։Փոխանցում տեղական մենեջմենթինՄիջազգային բրենդների եւս 19%-ն իր բիզնեսը փոխանցել կամ վաճառել է ռուսաստանյան թոփ մենեջմենթին։ Դրանից հետո փոխվում էր այն բրենդի անվանումը, որի ներքո բիզնես էր վարվում Ռուսաստանում։ Դրանց թվում են, օրինակ, Crocs-ը, Halliburton-ը, Hyatt-ը, Henkel-ը, Pizza Hut-ը, Hitachi Energy-ն, Savills-ը, JLL-ը, Colliers-ը, CBRE-ն, Knight Frank-ը:Սեփականության իրավունքի փոխանցումը մենեջմենթին թույլ է տալիս պահպանել աշխատատեղերը եւ շարունակել գործունեությունը (արտադրություն կամ ծառայությունների մատուցում), նշվում է ուսումնասիրության մեջ։Փորձագետների գնահատմամբ, եւս 6%-ը հայտարարել է Ռուսաստանում աշխատանքների մասնակի դադարեցման մասին, 4%-ը դադարեցրել է ներդրումները, իսկ 1%-ը վերսկսել է աշխատանքը։ Tweet Դիտում՝ 5993