JPMorgan-ի ստրատեգը զգուշացրել է «Minsky պահի» հավանականության մասին

21.03.2023 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#JPMorgan #Մարկո Կոլանովիչ #«Minsky պահը»
Բանկերի սնանկացումները, շուկաների ցնցումները եւ տոկոսադրույքների բարձրացման ֆոնին պահպանվող տնտեսական անորոշությունն ավելացրել են, այսպես կոչված, «Minsky պահի» հավանականությունը:

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին զգուշացնում է JPMorgan-ի գլոբալ շուկաների գլխավոր ստրատեգ Մարկո Կոլանովիչը, նրա խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։ «Minsky պահը» տերմին է, որը նշանակում է երկրում պարտքային բեռի կտրուկ նվազման սկիզբ եւ ակտիվների գների հետագա անկում։

Մինչեւ «Minsky պահի» մեկնարկը ներդրողներն ակտիվորեն օգտագործում են փոխառու միջոցները՝ ակտիվներ գնելու համար: Արդյունքում աճում է պարտքային բեռը, իսկ շուկայում «փուչիկ» է գոյանում։ Սակայն հետագայում շատ վարկառուներ ի վիճակի չեն լինում վճարել իրենց պարտքերը, եւ ցանկացած ապակայունացնող իրադարձություն կարող է հանգեցնել գնված ակտիվների խուճապային վաճառքի: Սա դրանց համար գների փլուզում է հրահրում։ Տերմինը ներմուծել է ամերիկացի տնտեսագետ Հայման Մինսկին (Hyman Philip Minsky) անցած դարի 1920-ականներին։

«Նույնիսկ եթե կենտրոնական բանկերը հաջողությամբ զսպեն վարակի տարածումը, վարկավորման պայմաններն, ամենայն հավանականությամբ, ավելի արագ կխստացվեն ինչպես շուկաների, այնպես էլ կարգավորիչ մարմինների կողմից ճնշման պատճառով»,- կարծում է Կոլանովիչը:

Բանկում ակնկալում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կբարձրացնի տոկոսադրույքը 25 բազիսային կետով: Կոլանովիչի կարծիքով՝ ներդրողների համար ավելի լավ է նվազեցնել իրենց պորտֆելում բաժնետոմսերի մասնաբաժինը եւ ընտրել պաշտպանիչ ակտիվները:

Դաշնային պահուստային համակարգը կհրապարակի տոկոսադրույքի վերաբերյալ իր որոշումը մարտի 22-ին։
Դիտում՝ 6822
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW