Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Քրիստին Լագարդը ողջունել է Շվեյցարիայի իշխանությունների որոշումը, որոնք հավանություն են տվել UBS-ի կողմից Credit Suisse-ի ձեռքբերմանը եւ երաշխիքներ տրամադրել երկրի ազգային կարգավորիչին՝ Credit Suisse-ին իրացվելիություն հատկացնելու համար։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Լագարդի՝ նախօրեին հրապարակված հայտարարության մեջ։«Ես ողջունում եմ Շվեյցարիայի իշխանությունների կողմից իրականացված արագ գործողություններն ու ընդունված որոշումները: Դրանք կարեւոր դեր են խաղում շուկայական կանոնակարգված պայմանների վերականգնման եւ ֆինանսական կայունության ապահովման գործում»,- նշել է ԵԿԲ ղեկավարը։Միաժամանակ նա ընդգծել է, որ «Եվրոգոտու բանկային հատվածը կայուն է, ունի ուժեղ կապիտալ եւ իրացվելիություն»։ «Ամեն դեպքում, մեր քաղաքականության գործիքակազմը լիովին հագեցած է՝ անհրաժեշտության դեպքում Եվրոգոտու ֆինանսական համակարգին իրացվելիության աջակցություն տրամադրելու համար»,- ասել է Լագարդը: 20.03.2023 | 00:57 UBS-ը գնել է Credit Suisse բանկը Իր հերթին, Շվեյցարիայի իշխանությունների որոշումը սատարել է Անգլիայի բանկը։ «Մենք ողջունում ենք Շվեյցարիայի իշխանությունների կողմից ֆինանսական կայունությանն աջակցելու համար հրապարակված գործողությունների համապարփակ փաթեթը: Մենք սերտորեն համագործակցել ենք միջազգային գործընկերների հետ այսօրվա հայտարարություններին նախապատրաստվելիս եւ կշարունակենք աջակցել դրանց իրականացմանը։ Մեծ Բրիտանիայի բանկային համակարգը լավ կապիտալացված, ֆինանսավորված ու պաշտպանված է»,- նշված է Անգլիայի Բանկի հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 5968