2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

16.03.2023 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#խմելու ջուր #սակագին #սպառող
Կառավարությունն ընդունել է որոշում, որն ուղղված է սպառողների կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարվող խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելուն՝ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորման իրականացմամբ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022թ. կայացած նիստում հաստատել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման 2023 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար այս տարի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,419 դրամ:  

Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։

Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
Դիտում՝ 4921

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW