Հայաստանում կանաչ ուղու առաջմղում․ իրազեկում արտադրանքի բնապահպանական հետքի մասին

10.03.2023 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Աշխատաժողով ձեռնարկությունների համար

2023թ․ մարտի 13-ին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը հրավիրում է Հայաստանում արտադրական ձեռնարկությունների, պետական կառույցների, գործարար ասոցիացիաների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներին իրազեկման աշխատաժողովի՝ նվիրված Արտադրանքի բնապահպանական հետքի (PEF) եւ Եվրոպական միության Կանաչ արտադրանքի միասնական շուկայի (SMGP) նախաձեռնության ներկայացմանը։

Միջոցառումը բաց է բոլոր այն շահագրգիռ կողմերի համար, որոնք հետաքրքրված են եւ աշխատում են կանաչ տնտեսության, շրջանաձեւ տնտեսության, ռեսուրսների արդյունավետ եւ մաքուր արտադրության (RECP) եւ շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված խնդիրների շուրջ: Հանդիպումը կազմակերպում է ՄԱԿ ԱԶԿ-ն (UNIDO)՝ PRé Sustainability-ի եւ ազգային գործընկերների համագործակցությամբ։

Աշխատաժողովը կանցկացվի հիբրիդային ձեւաչափով եւ կներկայացնի ԱԲՀ մեթոդաբանությունը եւ երկրում ավելի կանաչ արտադրանքի ներդրման առավելությունները: Միջոցառման ընթացքում նախատեսվում են շնորհանդեսներ եւ քննարկումներ, մասնակիցներն աշխատաժողովի ավարտին կկազմեն կանաչ կամ էկոլոգիապես մաքուր արտադրանքի հայեցակարգի համապարփակ պատկերացում: Միջոցառումը կանցկացվի հայերեն եւ անգլերեն (համաժամանակյա թարգմանությամբ):

Աշխատաժողովը կընդգրկի կանաչ արտադրանքի խթանման գործիքներին եւ ռազմավարություններին առնչվող թեմաներ, ներառյալ՝ էկոպիտակավորումը (ներկայացնելով ներկա ազգային իրավիճակը), համապատասխան օրենսդրական հիմքերը եւ տարբեր թիրախային խմբերի օգուտները: Կքննարկվի նաեւ ԵՄ շուկա արտահանող հայկական ձեռնարկությունների համար ԱԲՀ մեթոդաբանության կիրառման հնարավոր ազդեցությունը: Աշխատաժողովը հնարավորություն կտա ներկաներին հարցեր ուղղել եւ ներգրավվել թեմատիկ քննարկումներում:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) ներկայացնում է ԵՄ Կանաչ արտադրանքի միասնական շուկա եւ Արտադրանքի բնապահպանական հետք մեթոդաբանությունը Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում՝  ներառյալ Հայաստանում: Մեր երկրում UNIDO-ին աջակցում է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» բնապահպանական եւ կայունության ծրագրերում մեծ փորձ ունեցող խորհրդատվական ընկերությունը:

«Հայաստանում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի իրականացումը կարեւոր քայլ է կայուն արտադրության եւ սպառման պրակտիկայի, ինչպես նաեւ նրանց բնապահպանական օգուտների գործելակերպի հետ կապված բնապահպանական օգուտները խթանելու համար», - նշում է Հայաստանում ՄԱԿ ԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը: «Մենք խրախուսում ենք բոլորին օգտվել այս բացառիկ հնարավորությունից եւ ծանոթանալ էկոպիտակավորմանը եւ դրա օգուտներին»:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի նպատակն է աջակցել բնական կապիտալը պահպանելուն եւ արդյունավետ օգտագործելուն, բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը եւ խթանել կանաչ տնտեսական աճը ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներում՝ աջակցելով շրջակա միջավայրի հետ կապված գործողություններին, ցուցադրելով եւ բացահայտելով առավել կանաչ աճի հնարավորություններ եւ ստեղծելով բնապահպանական ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու մեխանիզմներ։  

Ծրագիրն իրականացվում է հինգ գործընկեր կազմակերպությունների կողմից՝ OECD (Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն), UNECE (ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով), UNEP (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր), UNIDO (ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպություն) եւ Համաշխարհային բանկ:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել՝  www.eu4environment.org and www.recp.am։

Տեղեկացեք ավելին ԵՄ SMGP-ի (Կանաչ արտադրանքի միասնական շուկա) եւ PEF-ի (արտադրանքի բնապահպանական հետքի) մասին տեղեկատվական նյութերից՝

Արտադրանքի բնապահպանական հետքի առաջմղում (անգլերեն),

Հայաստանում «Կանաչ արտադրանքի միասնական շուկա» ծրագրի (SMGP) ներդնում (հասանելի է հայերեն եւ անգլերեն),
 
ԵՄ կանաչ արտադրանքի միասնական շուկայի ներուժի բացահայտումը Հայաստանում (Արտահանող ընկերությունների համար) (հասանելի է հայերեն եւ անգլերեն),

ԵՄ կանաչ րտադրանքի միասնական մշուկայի ներուժի բացահայտումը Հայաստանում (Պետական հաստատությունների համար) (հասանելի է հայերեն եւ անգլերեն),

ԵՄ կանաչ արտադրանքի միասնական շուկայի ներուժի բացահայտումը Հայաստանում (հաստատությունների եւ փորձագետների համար) (հասանելի է հայերեն եւ անգլերեն):

Դիտում՝ 3953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW