2009 թ. սկզբին ՀԲ-ն ՀՀ ՓՄՁ վարկավորման համար նախատեսված միջոցների առաջին մասը

11.12.2008 | 00:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը /ՀԲ/ սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության հաղթահարման նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

Նա նշել է, որ հունվար-փոտրվար ամիսներին բանկը կտրամադրի ՀՀ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար նախատեսված վարկի առաջին մասը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 18-ին Երեւանում ՀԲ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ էր արել արագացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով $ 250 մլն-ի տրամադրման գործընթացը:

Վարկի տրամադրման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ կառավարության ղեկավարի` Վաշինգտոն կատարած այցի ընթացքում:

Դիտում՝ 6275

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW