Փաշինյան. 2023-ին նախատեսվում է ապահովել առնվազն 7% տնտեսական աճ

04.03.2023 | 08:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#տնտեսական աճ #Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը լավագույններից մեկն է եվրասիական տարածաշրջանում:

Գերմանիայի գործարար հանրության ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետն ասել է, որ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12.5 տոկոս տնտեսական աճ, 2018 թվականից ի վեր ստեղծվել է 156 000 նոր աշխատատեղ, իսկ պետական բյուջեի մուտքերն ավելացել են  1,8 մլրդ դոլարով:

Փաշինյանն ասել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ՝ թեպետ առկա ներուժն ավելի բարձր աճ ապահովելու հնարավորություններ է ստեղծում: Նա նշել է, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկանիշը կայունից տեղափոխվել է դրականի, ինչը ևս տնտեսական միջավայրի լավարկման մասին է վկայում:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գերմանական և ընդհանրապես եվրոպական ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ` հավելելով, որ երկրում իրականացվում են խոշորամասշտաբ ծրագրեր ճանապարհաշինության, ենթակառուցվածքների բարելավման և մի շարք այլ ուղղություններով, որտեղ համագործակցության մեծ ներուժ և հնարավորություններ կան:
Դիտում՝ 4221
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW