Հայաստանի ֆոնդային բորսայում աշխատակիցների 65%-ը կին է
03.03.2023 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանի ֆոնդային բորսա

Այս մասին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կանանց հզորացման սկզբունքներին նվիրված «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» (Ring the Bell for Gender Equality) միջոցառման ժամանակ ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:
«Անկախ սեռից՝ Ֆոնդային բորսայի բոլոր աշխատակիցների իրավունքները հավասար են, բոլորն ունեն հնարավորություն՝ հավասար պայմաններում դրսեւորելու իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները: Աշխատակցի սեռը մեզ մոտ չի եղել եւ չի կարող երբեւէ լինել որոշիչ գործոն», - ասել է նա:
Մարտի 2-ին տեղի է ունեցել «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» (Ring the Bell for Gender Equality) միջոցառումը, որը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համագործակցությամբ:
Ամբողջ աշխարհում ֆոնդային բորսաները կազմակերպում են զանգի հնչեցման արարողություն՝ բարձրացնելու իրազեկությունը ՄԱԿ-ի գենդերային հավասարության եւ կանանց հզորացմանը վերաբերող Կայուն զարգացման նպատակ 5-ի առաջմղման գործում մասնավոր հատվածի առաջնային դերի վերաբերյալ:
Միջոցառման ընթացքում հայաստանյան 14 մասնավոր ընկերություն ստորագրել է «Կանանց հզորացման սկզբունքների» (ԿՀՍ) համատեղ հայտարարագիր։
Միջոցառումը կազմակերպվել է «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: