Իդրամն ամփոփել է QRON խաղարկությունը. 10 հատ 1 միլիոն՝ տասը հաջողակներին

01.03.2023 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #QRON
Նոյեմբերի 7-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Idram&IDBank հավելվածով վճարումներ կատարելիս Իդրամի օգտատերերը կուտակել էին QRON խաղարկության կտրոններ։

Այս անգամ խաղարկվում էր տասը հատ 1 միլիոն դրամ․ փետրվարի 25-ին խաղարկության ամփոփման ժամանակ միլիոններն արագ գտել են իրենց հաջողակ տերերին։
Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ընկերությունը մշտապես հաճելի անակնկալներ է մատուցում հաճախորդներին՝ գրավիչ խաղարկությունների տեսքով։

«Խաղարկությունները հրաշալի միջոց են շնորհակալություն հայտնելու մեր հաճախորդներին՝ մշտապես իդրամելու համար, եւ նոր խաղարկությունը գալիս է հենց խրախուսելու նրանց, ովքեր առօրյայում բոլոր վճարումները կատարում են Իդրամով։ Մասնավորապես, Իդրամով բոլոր QR վճարումների համար մեր օգտատերերը կստանան մեկ կտրոն, սակայն սուպերմարկետներում, մթերային խանութներում, գազալցակայաններում կամ բենզալցակայաններում, ինչպես նաեւ առցանց խանութներում վճարելիս կգեներացվի 2 կտրոն։ Ընդ որում՝ վերոնշյալ կետերում Ռոքեթ լայնով վճարելիս կգեներացվի արդեն 4 կտրոն, իսկ մնացած վաճառակետերում Ռոքեթ լայնով վճարելու դեպքում կունենաք 3 կտրոն»,- մանրամասնել է Տաթեւիկ Հովհաննիսյանը։

Իդրամի նոր խաղարկությունը մեկնարկել է փետրվարի 28-ին, իսկ խաղարկության ամփոփումը տեղի կունենա հունիսի 10-ին։

«Ուստի շարունակե՛ք կատարել անհպում եւ անկանխիկ վճարումներ Իդրամ համակարգով՝ ավելի քան 14․500 վաճառակետում եւ 900-ից ավելի առցանց խանութում։ Նոր խաղարկության կանոններին ծանոթացե՛ք այստեղ»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունից հիշեցնում են, որ կտրոն ձեւավորվում է 1000 դրամ եւ ավելի վճարման դեպքում, իսկ այլ ուղղություններով վճարումների դեպքում գումարը պետք է գերազանցի 30․000 դրամը։

«Եթե դեռ Իդրամ օգտատեր չեք, ապա ներբեռնե՛ք հավելվածը՝ անցնելով հղումով, իսկ իդրամել սովորել կարող եք այս հոլովակի միջոցով։ Ի դեպ, Իդրամն արդեն հասանելի է նաեւ պատանի օգտատերերի համար․ Idram Junior հավելվածին ծանոթանալու համար անցե՛ք հղումով եւ ուսումնասիրե՛ք առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW