Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի հաստատմանն է ներկայացրել բանաձեւի նախագիծ Ռուսաստանում գրանցված կամ տեղակայված բոլոր բանկերի, ինչպես նաեւ Ռուսաստանի Բանկի (ԿԲ) նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ Զելենսկին առաջարկել է պատժամիջոցները սահմանել 50 տարով։ Բացի բանկերից, առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել ՌԴ ապահովագրական ընկերությունների, ոչ բանկային վարկային կազմակերպությունների, վճարային համակարգերի օպերատորների, ֆոնդային շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, ներդրումային հիմնադրամների եւ այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք գրանցված են եւ ծառայություններ են մատուցում Ռուսաստանում։Պատժամիջոցները ներառում են 10 կետ, այդ թվում՝ Ռուսաստանից ֆինանսական հաստատություններին պատկանող ակտիվների հետ գործարքների կասեցում, գործարար հարաբերությունների հաստատման արգելք, գործարքների եւ ներդրումների արգելք՝ հօգուտ Ռուսաստանի ֆինանսական հաստատությունների։Բացի այդ, պատժամիջոցները ենթադրում են Ռուսաստանում թողարկված արժեթղթերի եւ այլ ֆինանսական գործիքների գնման արգելք՝ բացառությամբ Ուկրաինայի պետության օգտին օտարված (ներառյալ անհատույց) արժեթղթերի, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։Պատժամիջոցները նաեւ կարգելեն տնտեսական եւ ֆինանսական պարտավորությունների կատարումը (օրինակ՝ շահաբաժինների, տոկոսների եւ այլ վճարումների փոխանցում) եւ ռուսաստանյան ֆինանսական հաստատությունների կողմից գործարկված էլեկտրոնային վճարային միջոցների սպասարկումը (ներառյալ՝ փոխանցումներ, հաշվարկներ եւ կանխիկի տրամադրում): Ուկրաինայի Ազգային բանկը պետք է չեղարկի գրանցումը եւ թույլ չտա այն միջազգային վճարային համակարգերի նոր գրանցումները, որոնց օպերատորները կլինեն ռուսաստանյան ընկերություններ։ՌԴ ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցներն Ուկրաինայի Ազգային բանկի առաջարկն է, որն աջակցություն է ստացել Զելենսկու եւ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Խորհրդի որոշումն ընդունվել էր փետրվարի 22-ին։ Tweet Դիտում՝ 3977