Քննարկվել են մաքսային ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները

22.02.2023 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀՀ #ԱՄՆ #մաքսային
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկման եւ սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարի ու ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության գործակալության (CBPА) ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները։

Ռուստամ Բադասյանը կարեւորել է «խելացի» ռիսկերի կառավարման համակարգի ստեղծման շուրջ EXBS ծրագրի շրջանակում սկսված համագործակցությունը։

ՊԵԿ-ից հայտնել են, որ կողմերը հանդիպմանն անդրադարձել են մաքսային ոլորտում ռիսկերի համակարգի արդիականացման, էլեկտրոնային ավտոմատացված համակարգերի ներդրման եւ զարգացման հարցերին, որի արդյունքում՝ մաքսային ծառայողները հնարավորություն կունենան իրականացնելու առավել թիրախային մաքսային հսկողություն։

Դիտարկվել է EXBS ծրագրի շրջանակում համակարգը մաքսային զննման եւ թմրամիջոցների հայտնաբերման սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա քննարկումները եւ ակտիվացնել գործուն քայլերը մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։
Դիտում՝ 2250

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW