Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2005 թ․-ից ի վեր շարունակում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Բացառություն չէր նաեւ 2022 թվականը, որի ընթացքում շարունակվել են ինչպես նախկինում մեկնարկած, այնպես էլ տարվա ընթացքում նախաձեռնված ու կյանքի կոչված մի շարք կարեւոր ծրագրեր ու նախագծեր:ԱԶԲ-ից հայտնել են, որ շահագործման է հանձնվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3` ԱԶԲ կողմից ֆինանսավորվող Թալին-Լանջիկ հատվածի շինարարության զգալիորեն ավարտուն հատվածը (18,7 կմ ճանապարհ բացվել է երթեւեկության համար): Պաշտոնապես շահագործման է հանձնվել Երեւանի Արեւմտյան օղակաձեւ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը։ Ավարտին է հասցվել նաեւ էլեկտրահաղորդման վերականգնման ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանի էներգոհամակարգը, շահագործման հուսալիությունն եւ արդյունավետության բարձրացումը։ Նշվում է, որ ԱԶԲ-ն $100 մլն բյուջետային վարկ է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ աջակցելու հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների բարելավմանն ուղղված բարեփոխումներին նախագծմանն ու իրականացմանը։ Նախագիծը եւ համաֆինանսավորվել է նաեւ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից՝ €100 մլն վարկային ծրագրով։ Հավանության է արժանացրել նաեւ ՀՀ կառավարությանը $1 մլն տեխնիկական աջակցության տրամադրմանը՝ Հայաստանում հողմային էներգիայի պոտենցիալ էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի կենսունակության գնահատման համար:ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ արդեն իսկ մեկնարկել են 2024-2028 թթ․ երկրի գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները։ ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը։ Tweet Դիտում՝ 4022