ՊԵԿ-ն աշխատում է մաքսատուն-վարչություններում հերթերի նվազեցման ուղղությամբ

17.02.2023 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսատուն
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայցում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ներողամտությունը՝ մաքսատուն-վարչություններում վերջին շրջանում առաջացած հերթերի հետեւանքով պատճառված անհարմարությունների համար:

ՊԵԿ-ից հայտնել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ստեղծված խնդիրները կարճ ժամանակում կարգավորելու եւ հերթերը նվազեցնելու ուղղությամբ:

Միաժամանակ, շարունակական աշխատանքներ են տարվում տնտեսվարողների սպասարկման բարելավման եւ մաքսային գործառույթներին առնչվող բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման համար:

«Իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ գործընթացների թվայնացման արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձեւակերպումներին առնչվող գործընթացները՝ ապահովելով որակյալ եւ արագ սպասարկում»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Դիտում՝ 4191
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW