Հունվարին 394 հարկ վճարող խախտել է անկանխիկ գործառնությունների օրենքը

14.02.2023 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #անկանխիկ գործարք #տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

ՊԵԿ-ից հայտնել են, որ անցյալ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 394 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 124.6 մլն դրամի չափով տուգանք:

ՊԵԿ կայքում ներկայացված է խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը:
Դիտում՝ 1955

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW