2023 թ․ փետրվար եւ մարտ ամիսներին «Մի դրամի ուժը» կաջակցի Արցախում արեւային ջրաջեռուցիչների տեղադրման նախագծին։Իդրամն ու IDBank-ն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա ծրագիրը։ Idram&IDBank հավելվածով, IDBanking.am հարթակով, Idram.am կայքով եւ Բանկի ու Իդրամի տերմինալներով հունվարին կատարված վճարումների դիմաց Իդրամն ու IDBank-ը սեփական բյուջեից 3․008․215 դրամ են նվիրաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» կրթական ծրագրին։Ընկերությունները հայտարարել են նաեւ փետրվար, մարտ ամիսների շահառուներին․ նշված երկու ամիսների «մի դրամները» կուղղվեն Արցախում արեւային ջրաջեռուցիչների տեղադրման նախագծին, որի դրամահավաքը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը։Ինչպես հայտնել են բանկից, Արցախի գյուղերի բնակիչների տնային տնտեսություններում արեւային ջրաջեռուցիչների տեղադրումը կնվազեցնի նրանց կախվածությունը գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումներից, որոնք վերջերս մշտապես խափանվում են Արցախի շրջափակման պատճառով։ «Գազի եւ էլեկտրաէներգիայի խափանումների ժամանակ արեւային ջրաջեռուցիչները մեծապես կթեթեւացնեն բնակիչների հոգսերը, հետագայում էլ դրանք կբերեն գազի եւ էլեկտրականության ծախսերի կրճատման։ Հուսով ենք, որ մեր նվիրատուների եւ գործընկերների ջանքերով հնարավոր կլինի արագ կյանքի կոչել այս նախագիծը»,- նշել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության փոխտնօրեն եւ Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը։ Արցախի կառավարության հետ համագործակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» իրականացնում է մի շարք նախագծեր՝ մեղմելու Արցախի շրջափակման հետեւանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը։ «Էներգետիկ անկախության ապահովումը հատկապես կենսական է մերօրյա պայմաններում, երբ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջեւ։ Մենք կարծում ենք նաեւ՝ մեր հայրենակիցները պետք է շարունակաբար զգան մեր աջակցությունը։ Մեր ընկերությունների համար առաջնային նշանակություն ունի այս պահին Արցախի բարօրության ապահովման վրա կենտրոնանալը», - ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։ «Մի դրամի ուժը» Իդրամ ընկերության ԿՍՊ ծրագիրն է, որին միացել է նաեւ IDBank-ը։ Ծրագիրն ուղղված է աջակցելու Հայաստանում կենսական եւ ռազմավարական կարեւորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն եւ հանրային անվտանգություն։ 2020թ. հունիսի 5-ից սկսած Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ Idram.am առցանց հարթակներով, երկու ընկերությունների տերմինալների միջոցով հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումների դիմաց «Մի դրամի ուժը» ծրագրին կտրամադրվի մեկ ՀՀ դրամ։ Ցանկացած անձ, ով նշված տարբերակներով կկատարի վճարում, անմիջապես կդառնա «Մի դրամի ուժը» ծրագրի բարի կամքի դեսպանը՝ առանց մի դրամ ավելի ծախսելու։«Մենք ենք մեր սարերը» տարածաշրջանային զարգացման գործակալությունը ձեռնարկում եւ իրագործում է Արցախի եւ Սյունիքի զարգացման ծրագրեր՝ սերտ համագործակցելով Արցախի եւ Հայաստանի կառավարությունների, ինչպես նաեւ տեղական, միջազգային եւ մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» ճգնաժամային պահին մարդասիրական օգնություն է տրամադրում Արցախի ժողովրդին՝ նպաստելով տարածաշրջանի ֆինանսական անկախությանը, բարելավելով առաջնային առողջապահությունը եւ աջակցելով երեխաներին ու երիտասարդներին։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 29156