«ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից կգործարկվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ենթահամակարգը: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ արդյունքում ՍԱՏՄ կողմից ներկայում կիրառվող էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Հետեւաբար, տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։Մարտի 1-ից՝ իրավաբանական անձինք, իսկ մայիսի 1-ից՝ ֆիզիկական անձինք թույլատվական փաստաթուղթ ստանալու նպատակով ներկայացվող հայտերը «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով լրացնելու են ինքնուրույն (նախկինում՝ դրանք լրացվել են տեսչական մարմնի աշխատակիցների կողմից)։«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման եւ ենթահայտերի ձեւավորման գործընթացին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով: Tweet Դիտում՝ 3918