Հաստատվել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը

02.02.2023 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տեքստիլ #զարգացման ծրագիր
Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը եւ 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը:

Նպատակն է կարգավորել ոլորտում տարբեր բնույթի խնդիրները, իրականացնել բարեփոխումներ, ինչի արդյունքում կապահովվի արդյունավետ ու կայուն զարգացում:

Հիմնավորման համաձայն՝ հագուստի եւ հագուստի պարագաների արդյունաբերությունը ՀՀ արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է:

2021 թվականին ունենալով շուրջ 6 մլրդ դրամի արտադրական ներուժ՝ Հայաստանի արդյունաբերության համար կարեւոր ճյուղ է հանդիսանում։

Նշվում է, որ 2020 թ.-ին ոլորտում գործել է 153 ընկերություն, որոնց մեծ մասը փոքր եւ միջին ձեռնարկություն է: Վերջին 10-20 տարվա ընթացքում ՀՀ տեքստիլ ոլորտում ձեւավորվել են խոշոր արտադրողներ եւ հայտնի ապրանքանիշեր։ Ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ։

Չնայած 2019 եւ 2020 թվականների արտահանման անկմանը (20%), այնուամենայնիվ, Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանման աճը 2011-2020 թվականներին միջինում կազմել է տարեկան ավելի քան 40%։ 2020թ.-ին hագուստ եւ հագուստի պարագաներ՝ բացի տրիկոտաժե մեքենայագործ կամ ձեռագործ հագուստից եւ պարագաներից խմբի ապրանքներն արտահանման մեջ ունեցել են ամենամեծ մասնաբաժինը՝ կազմելով 69%, իսկ տրիկոտաժե հագուստ եւ հագուստի պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ խմբի արտադրատեսակները՝ 25%:

Ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի ոլորտի շահառուների 4 հիմնական խմբի՝ տարեկան ընտրված ավելացված արժեքի շեմից բարձր գտնվող, տեքստիլ ոլորտի բոլոր, սահմանամերձ բնակավայրերում տեղակայված տեքստիլ ընկերություններ եւ տեքստիլ այն ընկերությունները, որոնք մեծացնում են արտադրանքի բարդության ինդեքսը։
Դիտում՝ 2812

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW