ՊԵԿ-ը՝ վարչական վարույթների եւ ակտերի մասին ֆիզանձանց ծանուցումների վերաբերյալ

25.01.2023 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #էլեկտրոնային կառավարում
Այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ, նրանց ծանուցումներն իրականացվելու են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ըստ որի․

•    Վարչական վարույթների հարուցման մասին ֆիզիկական անձինք օրենքով սահմանված կարգով ծանուցվելու են պատվիրված փոստով՝ ստանալու մասին ծանուցմամբ (29.1-րդ հոդված)։ Փոստային առաքանիները հասցեատերերի կողմից ստանալուց հրաժարվելու կամ որեւէ այլ պատճառով փոստային ծառայությունից վերադարձվելու կամ ուղարկվելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հետադարձ ծանուցումը չստացվելու դեպքում, ծանուցումներն ուղարկվելու են անձի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, ինչպես նաեւ տեղադրվելու են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայքում:

•    Վարչական վարույթների շրջանակում ընդունված վարչական ակտերի (որոշումների) մասին ֆիզիկական անձինք օրենքով սահմանված կարգով ծանուցվելու են պատվիրված փոստով՝ ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաեւ հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ պատշաճ ծանուցված լինելու փաստը (59-րդ հոդված): Հասցեատերերի կողմից փոստային առաքանիներն ստանալուց հրաժարվելու կամ որեւէ այլ պատճառով առաքանիները փոստային ծառայության կողմից վերադարձվելու դեպքում, ելնելով պետության եւ հանրության շահերի, ինչպես նաեւ անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից, կոմիտեն նախաձեռնել է վարչական ակտերի (որոշումների) հրապարակումը ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Հարկային օրենսդրություն» բաժնի «ՀՀ ՊԵԿ ներքին եւ անհատական ակտեր» ենթաբաժնի «Անհատական իրավական ակտեր» էջում։

ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է առավել հաճախ մուտք գործել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայք եւ ՊԵԿ պաշտոնական կայքի «Անհատական իրավական ակտեր» էջ՝ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու եւ վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտերին (որոշումներին) իրազեկվելու նպատակով։  

Հարկ վճարողներին ՊԵԿ-ը հորդորում է առավել հաճախ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ եւ ծանոթանալ ստացված փաստաթղթերին` օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում տեղեկանալու եւ հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու, ինչպես նաեւ գրավոր բացատրություններ եւ առարկություններ ներկայացնելու նպատակով:  
Դիտում՝ 1419
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW