Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին:Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի անցակետի տարածքում ծանոթացել մուտքի եւ ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, քաղաքացիների եւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին: ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին եւ արագ տեղաշարժի ապահովումը ՊԵԿ առաջնահերթություններից է, եւ կառույցը շարունակական աշխատանքներ է իրականացնում սահմանահատման գործընթացների դյուրացման եւ թվայնացման ուղղությամբ: ՊԵԿ-ից հայտնել են, որ ներկայացվել են նաեւ Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, էլեկտրոնային նոր ծրագրերի ենթահամակարգերի ներդրման ընթացքը, որոնց արդյունքում նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների եւ հսկողության արդյունավետությունը: Միաժամանակ մաքսային բարեփոխումների արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին մաքսակետում ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձեւակերպումներին առնչվող գործընթացները: Tweet Դիտում՝ 1700