ՌԴ խոշոր ընկերություններում սահմանվում է որոշումների կայացման նոր ընթացակարգ
17.01.2023 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ yandexcloud.net

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ն այդ ընկերությունները կկարողանան անտեսել կառավարումից դուրս եկած ոչ բարեկամական երկրներից համասեփականատերերի ձայները։
Համաձայն հրամանագրի՝ Ռուսաստանի խոշոր ընկերություններում եւ բաժնետիրական ընկերություններում սահմանվում է որոշումների կայացման ժամանակավոր ընթացակարգ, եթե դրանք համապատասխանում են հետեւյալ չափանիշներին.
- այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների կողմից պատժամիջոցներ են սահմանվել դրանց ռուսաստանցի սեփականատերերի կամ շահառուների նկատմամբ,
- ոչ բարեկամական երկրների հետ կապված օտարերկրյա քաղաքացիները բաժնեմասեր ունեն ընկերության կանոնադրական կապիտալում, բայց դրանք չեն գերազանցում 50%-ը,
- նախագահի հրամանագրին նախորդող տարվա ընթացքում կազմակերպության եկամուտը գերազանցում է 100 միլիարդ ռուբլին:
Այսպիսով, ոչ բարեկամական պետություններից ընկերությունների համասեփականատերերի, ինչպես նաեւ նրանց կողմից կառավարման մարմիններում առաջադրված թեկնածուների ձայները հաշվի չեն առնվի քվորումի եւ քվեարկության արդյունքների սահմանման ժամանակ, եթե նման որոշում կայացնեն ընկերության այլ համասեփականատերեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: