ՎԶԵԲ-ը կընդլայնի ԿԲ-ի հետ համագործակցությունը զարգացման տարբեր ծրագրերում

17.01.2023 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության եւ գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:

ԿԲ-ից հայտնել են, որ Մարտին Գալստյանը ներկայացրել է 2022 թվականի Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական հատվածի արդյունքները եւ նշել 2023 թվականի սպասվելիք հնարավոր միտումները։

ՎԶԵԲ-ի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու երկու հաստատությունների միջեւ համագործակցությունը զարգացման տարբեր ծրագրերում:

Կողմերն ընդգծել են ԿԲ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ նախանշել համատեղ ծրագրերի համար նոր ոլորտներ:
Դիտում՝ 2396

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW