HSBC Հայաստանը ամանորյա տրամադրություն է պարգեւել Կոտայքի մարզի փոքրիկներին

11.01.2023 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC Հայաստան #Toy Drive
HSBC Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կազմակերպել էր արդեն ավանդական դարձած «Խաղալիքների հավաքը» (Toy Drive):

HSBC Հայաստանից հայտնել են, որ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ջանքերով Կոտայքի մարզի 35 համայնքի շուրջ 250 երեխայի` Ձմեռ պապին ուղղված նամակները հասել են բանկի աշխատակիցներին: Նրանք այցելել են մարզ, հեքիաթային օր պարգեւել Ձմեռ պապին հավատացող ու սպասող մանուկներին:

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը նշել է, որ «Խաղալիքների հավաքը» համայնքներին ուղղված աջակցության ծրագիր է, որն արդեն 15 տարի անընդմեջ իրականացվում է HSBC Հայաստանի կողմից:

«Որպես սոցիալական պատասխանատվության դրսեւորում` մեր բանկն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով իր ներդրումն է ունենում համայնքների կյանքում: Սակայն այս նախաձեռնությունը յուրահատուկ խորհուրդ ունի. ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներ հավատում են, որ Ամանորին կարող են իրականանալ իրենց ամենաանհավանական թվացող երազանքները»,- նշել է Իրինա Սեյլանյանը:  

2007 թ․-ից ի վեր ողջ աշխարհում HSBC բանկի աշխատակիցները «Հնարավորություն երիտասարդներին» ծրագրի շրջանակում Ամանորին ընդառաջ խաղալիքներ են գնում կարիքավոր ընտանիքների երեխաների համար՝ առաքելով դրանք տեղի գործընկեր բարեգործական կազմակերպությունների գրասենյակներ:  
Դիտում՝ 12950
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW