Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է ռեկորդային $80 միլիարդ, ասել է Ալիեւը

11.01.2023 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #ՀՆԱ #Ալիեւ
Ադրբեջանի անվանական ՀՆԱ-ն 2022 թվականին կազմել է 134 միլիարդ մանաթ կամ $80 միլիարդ, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը։

«Արտաքին առեւտրի շրջանառությունը գերազանցել է $50 միլիարդը, իսկ արտաքին առեւտրի դրական սալդոն կազմել է $25 միլիարդ: Տնտեսությամբ զբաղվողները գիտեն, թե դա ինչ է նշանակում»,- ասել է Ալիեւը հունվարի 10-ին հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Խոսելով բարձր գնաճի մասին՝ նա ասել է.

«Աշխարհը նոր է սկսել հարմարվել հետհամաճարակային շրջանին, շատ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, նկատվում է գների կտրուկ աճ։ Մեր տնտեսությունը համաշխարհային տնտեսության մաս է, եւ, ցավոք, մենք նույնպես ենթարկվել ենք այդ բացասական ազդեցությանը»։
Դիտում՝ 5340

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW