2022 թվականին ՀԿԵ-ն ապահովել է բեռնաշրջանառության եւ ուղեւորահոսքի աճ

10.01.2023 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #բեռնաշրջանառություն #ուղեւորահոսքի աճ
2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,51 մլն տոննա, ինչը 14,1%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը:

ՀԿԵ-ից հայտնել են, որ 2021 թվականի համեմատ անցյալ տարի 15% -ով ավելի ուղեւոր է փոխադրվել։ Ընկերության ներդրումային ծրագիրն իրականացվել է ամբողջ ծավալով։ Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 451 հազար տոննա բեռ, ինչը 12,5%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Արտահանման բեռնափոխադրումների աճն ապահովվել է առավելապես արդյունաբերական հումքի եւ կոնտեյներային բեռների հաշվին։

Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 2 մլն 144 հազար տոննա բեռ, ինչը 3,3%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Հիմնականում ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական հումքի փոխադրումների ավելացումը։ Ներմուծման հաղորդակցությունում ապահովվել է 39,9% աճ ՝ ավելի քան 906 հազար տոննա, հիմնականում երկաթուղում հացահատիկի, նավթալից եւ արդյունաբերական բեռների լրացուցիչ ծավալների ներգրավման հաշվին:

2022 թվականին ավելացել է նաեւ ՀԿԵ-ի ուղեւորների թիվը. ընկերությունը փոխադրել է 501 հազար ուղեւոր, ինչը 15%-ով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։ Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 58,2 հազար ուղեւոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղեւոր։

Ընկերության ներդրումների ծավալը 2022 թվականին կատարվել է ամբողջ ծավալով ՝ 3,8 մլրդ դրամ։ Ենթակառուցվածքներում ներդրումները կազմել են մոտ 2,9 մլրդ դրամ, շարժակազմում ՝ մոտ 900 մլն դրամ։

«ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալի դրական դինամիկան վկայում է մեր աշխատանքի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների վստահության աճի մասին։ Բիզնեսի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ մեզ տեսնում են որպես հուսալի գործընկեր, որն ապահովում է բեռների երաշխավորված եւ ժամանակին առաքումը»,- հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:
Դիտում՝ 3621
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW