ԿԽՄԿ-ն Հայաստանից 10 տոննա հումանիտար բեռ է հասցրել Արցախ

27.12.2022 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԽՄԿ #Արցախ #հումանիտար բեռ
Հայաստանից 10 տոննա հումանիտար բեռ է փոխանցվել Արցախ։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեկտեմբերի 25-ին Հայաստանից 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ է հասցրել Արցախ։

Նշվում է, որ դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։
Դիտում՝ 2368

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW