Երեւան /Մեդիամաքս/. Արժույթի Միջազգային Հիմնադրամի /ԱՄՀ/ տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալն (Murilo Portugal) այսօր## Երեւանում ասել է, որ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանը գտնվում է ամուր դիրքերում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Մուրիլո Պորտուգալն այդ մասին ասել է Հայաստանի ազգային արժույթը շրջանառության մեջ դնելու 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր կայացաց “Ֆինանսական կայունությունը փոփոխվող աշխարհում” կլոր սեղանի ընթացքում:Նա նշել է, որ հիմնականում զերծ լինելով ֆինանսական վայրիվերումներից, Հայաստանում գնաճը համեմատաբար ցածր է, երկրի դիրքերը հարկաբյուջետային առումով ամուր են, իսկ իրականացվող քաղաքականության վարկունակությունն ամրագրված է վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված նվաճումներով, մասնավորապես` պատշաճ մակրոտնտեսական քաղաքականությամբ և տարբեր ոլորտներում վճռական բարեփոխումների իրականացմամբ: Մուրիլո Պորտուգալը նշեց, որ համաշխարհային ճգնաժամի սաստկացման և վերջինիս ազդեցությունների տարածման պարագայում ԱՄՀ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին:ԱՄՀ գործադիր տնօրեն Էյջ Բակկերն Հայաստանին ապառնացող հնարավոր արտաքին մարտահրավերների ցանկում նշեց փոխանցումների, ներդրումների, վարկային ռեսուրսների հնարավոր կրճատումները, սակայն դրանց հետ մեկտեղ հիշատակեց դրական գործոնների մասին, որոնց թվում կարող են լինել ապրանքների ավելի ցածր գները, ներմուծման ծավալների կրճատումըª փոխանցումների նվազման պատճառով, դեպի բանկային համակարգ ներհոսքների աճը, և արտաքին ֆինանսավորմամբ ենթակառուցվածքային բնույթի նոր նախագծեր: ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ ճգնաժամը ֆինանսական կայունությունը պահպանելու գործում կենտրոնական բանկերի դերի առումով նոր հարցեր է առաջ բերում: Նա պնդեց, որ Հայաստանի նման երկրների համար առավել նպատակահարմար է, որ կենտրոնական բանկերը և’ ապահովեն գների կայունությունը, և’ իրականացնեն ամբողջ ֆինանսական դաշտի վերահսկողությունը, այլապես փոքր զարգացող տնտեսությունները մեծ գին կարող են վճարել ճգնաժամերի ժամանակ: ԿԲ նախագահը կարևորեց այն հանգամանքը, որ կենտրոնական բանկերը պետք է ճիշտ հավասարակշռեն գների և ֆինանսական կայունության նպատակները: Tweet Դիտում՝ 7635