ԿԲ նախագահ. Տարին փակում ենք բավական լավ ցուցանիշերով

26.12.2022 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանի հետ հանդիպմանն ասել է, որ անցնող տարվա ընթացքում նաեւ ԿԲ-ի ադեկվատ քայլերի եւ քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով եւ առանց կտրուկ ցնցումների:

«Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար, իմ անձնական դիտարկումներով ԿԲ-ի գործողությունները շատ ադեկվատ էին եւ այդ ադեկվատության արդյունքում մեր մոտ ե՛ւ տնտեսական աճ կա, ե՛ւ ցնցումներ չկան, ֆինանսական համակարգում որեւէ արտառոց երեւույթ տեղի չի ունեցել: Ես հույս ունեմ, որ եկող տարի էլ դուք նույն կերպ կշարունակեք»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

Մարտին Գալստյանն իր հերթին ասել է. «Մենք միշտ Ձեր աջակցությունը զգում ենք մեր փոխադարձ շփումներում, միշտ փորձում ենք Ձեզ տեղեկացված պահել զարգացումների եւ մեր ծրագրերի վերաբերյալ, ինչպես արդեն նշեցիք, տարին մարտահրավերներով լի էր, բայց կենտրոնական բանկը բալանսավորված քաղաքականություն վարելով տարին փակում է տարածաշրջանի եւ զարգացած երկրների համեմատ բավական լավ ցուցանիշերով»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա տարում ֆինանսական համակարգերի կայունության եւ կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը եւ վերջիններիս չեզոքացմանն ուղղված ԿԲ-ի ձեռնարկելիք միջոցառումները:
Դիտում՝ 2964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW