«Լույս». Ադրբեջանը եվրոպական գազի շուկա մուտք է գործել 44-օրյա պատերազմից հետո

23.12.2022 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լույս #Ադրբեջան #գազի շուկա #44-օրյա պատերազմ
«Լույս» հիմնադրամն անդրադարձել է գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի ներկայում զբաղեցրած տեղին եւ դերակատարությանը։

Հիմնադրամի ուսումնասիրության մեջ ասված է.

●    Եվրոպական գազի շուկա Ադրբեջանը մուտք գործեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ․ դեկտեմբերին, երբ շահագործման հանձնվեց Հարավային գազային միջանցքի վերջին բաղադրիչը՝ Տրանսանդրիատիկ գազատարը։

●    2020թ.-ի դրությամբ Ադրբեջանի բնական գազի հաստատված պաշարները կազմում են շուրջ 2,5 տրլն մ3 կամ համաշխարհային հաստատված պաշարների 1,3%-ը։ 2021թ․-ին 2011-ի համեմատ Ադրբեջանում գազի արդյունահանումը կրկնապատկվել է՝ կազմելով 31,8 մլրդ մ3՝ 2011-2021թթ. Ադրբեջանում գազի արդյունահանման միջին տարեկան աճը կազմել է 7․1%:

●    Նախորդ տարի Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է $13,9 մլրդ, իսկ գազի վաճառքից՝ $6,5 մլրդ, սակայն այս տարի տարբերությունն ավելի է կրճատվել․ 2022թ․ առաջին եռամսյակում Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է $3.8 մլրդ, իսկ բնական գազի վաճառքից՝ $3,5 մլրդ։

●    Ըստ «Բրիթիշ փեթրոլիում»-ի զեկույցի՝ 2021-ին Ադրբեջանից բնական գազի արտահանումը խողովակաշարով կազմել է 19,5 մլրդ մ3, որից 8,2 մլրդ՝ դեպի ԵՄ, 11,3 մլրդ՝ դեպի Վրաստան եւ Թուրքիա։

●    Դեպի Եվրոպա արտահանվող ադրբեջանական էներգակիրների էական մասը ուղղվում է դեպի Իտալիա։ Բաքուն հանդիսանում է Իտալիայի նավթի ամենախոշոր մատակարարը, իսկ բնական գազի՝ 3-րդ ամենախոշոր մատակարարը։

●    2021-ին Հարավային գազային միջանցքի միջոցով դեպի ԵՄ մատակարարված ադրբեջանական գազը կազմել է ԵՄ սպառման (շուրջ 400 մլրդ մ3) ընդամենը 2%-ը։

●    Միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն ադրբեջանական գազի համար վճարել է €4,9 միլիարդ։ Հունաստանի եւ Իտալիայի համար 1000 մ3 ադրբեջանական գազի գինը կազմել է ավելի քան €1000, Բուլղարիայի համար՝ շուրջ €900։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում եւ ադրբեջանական գազի գործոնը» վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով։  
Դիտում՝ 4136
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW