ՎՏԲ-ն առաջինը ՌԴ բանկերից դրամական փոխանցումներ է գործարկել դեպի Իրան
19.12.2022 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bwbx.io

Ծառայությունը հասանելի է VTB Online-ում: Մեկ գործարքի ընթացքում կարելի է փոխանցել ոչ ավելի, քան 20 միլիոն ռուբլի, փոխանցման ամսական սահմանաչափը դոլարին համարժեք 1 միլիոն է, գանձվող միջնորդավճարը՝ փոխանցվող գումարի 1%-ը, բայց ոչ պակաս, քան 15 000 եւ ոչ ավելի, քան 200 000 իրանական ռիալ: Դեպի Իրան հնարավոր է փոխանցումներ կատարել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հաշվեհամարներին, միջոցները կմուտքագրվեն հաջորդ աշխատանքային օրը։
«Մենք դարձել ենք առաջին բանկը, որն իրականացրել է միջազգային դրամական փոխանցումներ դեպի Իրան»,- ասել է ՎՏԲ-ի ավագ փոխնախագահ, զանգվածային հատվածի հետ աշխատանքի գծով դեպարտամենտի ղեկավար Դենիս Վալվաչեւը: Նա հույս է հայտնել, որ, հաշվի առնելով գործարար կապերի ամրապնդումն ու զբոսաշրջության զարգացումը, փոխանցումները դեպի Իրան պահանջարկ կունենան։
Վալվաչեւը տեղեկացրել է, որ այսօր ՎՏԲ-ի հաճախորդները կարող են առցանց միջոցներ փոխանցել մերձավոր արտասահմանի եւ Ասիայի տարածաշրջանների 10 երկրներ, եւ հաջորդ տարի նախատեսվում է այդ երկրների թիվը կրկնապատկել։ Փոխանցված միջոցների ծավալը մինչեւ տարեվերջ կարող է գերազանցել 20 միլիարդ ռուբլին։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: