Bloomberg. Վառելիքի կտրուկ թանկացումից Եվրոպան $1 տրիլիոնի վնաս է կրել
19.12.2022 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ icis.com

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։
Շուկայական տվյալների հիման վրա հաշվարկված Bloomberg-ի գնահատականը սպառողներին եւ ձեռնարկություններին էլեկտրաէներգիա մատակարարելու համար թանկացած էներգակիրների վրա ծախսված ընդհանուր գումարն է:
Էներգակիրների նկատմամբ պահանջարկի եւ գների աճի վերաբերյալ նմանատիպ գնահատական է ներկայացրել նաեւ բրյուսելյան Bruegel վերլուծական կենտրոնը, որը տեղ է գտել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) դեկտեմբեր ամսվա զեկույցում, նշում է գործակալությունը:
Գազի համաշխարհային շուկաներում իրավիճակի մեղմացում սպասվում է 2026 թվականից ոչ շուտ, կանխատեսում է Bloomberg-ը։ 2022-2023 թվականների ձմռանից հետո Եվրոպան ստիպված կլինի համալրել գազի պաշարները գործնականորեն առանց ռուսաստանյան մատակարարումների, ինչը կբարձրացնի մրցակցությունը վառելիքով լցանավերի (տանկեր) համար:
Եվրոպայի կառավարությունները կարողացել են օգնել բիզնեսին եւ սպառողներին զսպել գների բարձրացման հարվածի մեծ մասը, սակայն Bruegel-ի գնահատմամբ՝ արտակարգ դրությունը կարող է տեւել տարիներ, իսկ անհրաժեշտ օգնության չափը կարող է գերազանցել $700 միլիարդը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: