ԱՄՆ-ը մտադիր չէ միանգամից արգելափակել ՌԴ ֆինանսական ամբողջ համակարգը

16.12.2022 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեյմս Օ՛Բրայեն #ԱՄՆ #պատժամիջոցներ
ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ միանգամից արգելափակել ռուսաստանյան ֆինանսական ամբողջ համակարգը, իշխանությունները ցանկանում են նվազագույնի հասցնել վնասը համաշխարհային շուկայի համար, ուստի կգործեն զգուշավոր։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է ամերիկյան պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս Օ՛Բրայենը։

Նրան հարցրել են՝ արդյոք ԱՄՆ-ը մտադի՞ր է միջոցներ ձեռնարկել ռուսաստանյան բոլոր բանկերը SWIFT միջազգային միջբանկային համակարգից անջատելու համար, ինչին կոչ է անում Կիեւը։

«Մենք գիտակցում ենք, որ բանկերը շատ գործարքներ են իրականացնում տարբեր վայրերում [ամբողջ աշխարհում]: Մենք ուշադիր ուսումնասիրում ենք յուրաքանչյուր բանկ եւ փորձում խուսափել կամ մեղմել այն վնասը, որը կարող է առաջանալ, եթե բանկը չկարողանա իրականացնել իր գործարքները: Այսպիսով, մենք սա (պատժամիջոցների կիրառումը - ՏԱՍՍ) դիտարկում ենք որպես աստիճանական շարժում, այլ ոչ թե որպես ռուսաստանյան ֆինանսական ամբողջ համակարգը միանգամից արգելափակելու փորձ»,- պատասխանել է դիվանագետը։

Նրա խոսքով` ԱՄՆ-ի համար «չափազանց կարեւոր է, որպեսզի համաշխարհային շուկաները  գործելու հնարավորություն ունենան, Ռուսաստանն էլ կարողանա մատակարարել պարենային ապրանքներ, պարարտանյութ ու էներգակիրներ, հատկապես` գլոբալ Հարավին, բայց նաեւ նրա համար, որպեսզի Ռուսաստանը զրկվի ռեսուրսներից»՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն իրականացնելու առումով։

«Ռուսաստանին թույլատրված է դերակատարություն ունենալ համաշխարհային շուկաներում։ Բայց ՌԴ-ն կանոնների վրա հիմնված համակարգի հենասյուն չի լինի, քանի որ SWIFT համակարգն արագ հաղորդակցման միջոց է բանկերի միջեւ, որոնք ընդունել են մի շարք կանոններ, եւ մենք չենք տեսնում, որ Ռուսաստանը համապատասխանի դրանց: Մենք չենք տեսնում, որ Ռուսաստանը պահպանում է այս կանոնները, եւ ռուսաստանյան հաստատությունները, որոնք օգուտ են ստանում ռուսաստանյան համակարգից, չպետք է հնարավորություն ունենան առավելություններ քաղել այդ կանոններից»,- ասել է Օ'Բրայենը:

Նա հավելել է, որ մի շարք ռուսաստանյան խոշոր բանկերի դեմ արդեն իսկ սահմանվել են արգելափակող պատժամիջոցներ, որոնք թույլ չեն տալիս ֆինանսական հաստատությանը դոլարով գործարքներ կատարել՝ «խոչընդոտելով կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի մաս կազմելու նրանց հնարավորությանը»։

«Նրանց հետ աշխատող ցանկացած անձ կարող է շարունակել աշխատանքը միայն մեր կողմից տրված հատուկ լիցենզիայի պահանջների շրջանակում: Սա խախտում է որոշ գործարքներ: Ուստի, մենք պարբերաբար տալիս ենք լայն ուղեցույցներ, թե ինչ գործարքներ են թույլատրվում: Թույլատրված են սննդամթերքի եւ պարարտանյութերի հետ կապված գործարքները: Այսպիսով, մենք չենք խաթարում մարդկանց համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումները»,- ընդգծել է դիվանագետը։
Դիտում՝ 9260
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW