ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստը կանցկացվի Հայաստանում

13.12.2022 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԵԱՏՄ #մաքսային ծառայություն
Ղազախստանում տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 40-րդ եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի 75-րդ նիստերը:

Պետեկամուտների կոմիտեից հայտնել են, որ նիստերի ընթացքում ստորագրվել է Միավորված կոլեգիայի 19-ը եւ Ղեկավարների խորհրդի 11 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին։

Ստորագրվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով աշխատանքային խմբի ստեղծմանը, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողնման ժամանակ տրանսպորտային եւ առեւտրային փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կողմից նշագրմանը, ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեքի հսկողությանն առնչվող որոշումներ։

Որոշվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 41-րդ նիստն անցկացնել 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Հայաստանում:
Դիտում՝ 1524
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW