Համաձայն ռուսաստանյան Մենեջերների ասոցիացիայի կատարած «Կառավարչական մասնագիտությունների ապագան» ուսումնասիրության՝ մենեջերները բավականին հոռետես են Ռուսաստանի տնտեսության մոտ ապագայի հեռանկարների վերաբերյալ:«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցմանը մասնակցել են Ռուսաստանում աշխատող ընկերությունների ավելի քան 200 թոփ մենեջերներ։Հարցվածների միայն մեկ երրորդն է կարծում, որ տնտեսությունը կվերականգնվի 2025 թվականին (այդպիսի ժամանակաշրջան է նշվում բազմաթիվ պաշտոնական կանխատեսումներում)։ Հարցվածների գրեթե կեսը (48%) նշում է 2027 թվականը, իսկ յուրաքանչյուր յոթերորդ մենեջերը կարծում է, որ վերականգնմանը պետք է սպասել առնվազն 13 տարի, այսինքն՝ մինչեւ 2035 թվականը։Հարցման մասնակիցները կարծում են, որ առաջընթացին, նախ եւ առաջ, սպառնում են նորարարական զարգացման տեմպերի նվազումը, հետադարձ ինդուստրիալիզացիան (վերադարձ դեպի հին տեխնոլոգիաներ) եւ Ռուսաստանի ու աշխարհի միջեւ գիտական օրակարգի խզման աճը:Այս գործոնները նշել է հարցվածների 69%-ը։ Գրեթե նույնքան մենեջեր (68%) նշել է այնպիսի արտաքին քաղաքական գործոնների բացասական ազդեցության աճը, ինչպիսիք են պատժամիջոցները եւ առեւտրային պատերազմները։ 67%-ը նշել է աշխատունակ բնակչության թվի կրճատումը։ Գլխավոր 5 ռիսկերը ներառել են նաեւ ապրանքների ներմուծման (63%) եւ երկարաժամկետ նախագծերում ներդրումների (61%) կտրուկ անկումը։Հարցված մենեջերները կազմել են նաեւ այն համաշխարհային միտումների ցանկը, որոնք նրանք ընկալում են որպես «հնարավորությունների պատուհան»: Դրանք են՝ թվայնացման արագացումը եւ նոր համակարգերին անցումը (հարցվածների 80%-ը), տեխնոլոգիաների զարգացումը եւ դրանց լայնածավալ կիրառումը կառավարչական եւ վերլուծական պրակտիկայում (76%), Ռուսաստանի եւ զարգացող երկրների միջեւ փոխգործակցության ուժեղացումը (74%), ՏՏ ոլորտի աճը (72%) եւ էլեկտրոնային առեւտրի զարգացումը (71%)։Նման պայմաններում, ըստ թոփ մենեջերների, կուժեղանա կառավարչական մասնագիտությունների նշանակությունը. այս մասին հայտարարել է հարցվածների 70%-ը։ Իսկ 24%-ի կարծիքով՝ այն չի փոխվի, 5%-ի գնահատմամբ՝ կնվազի։ Այն իրավասությունների շարքում, որոնց կարիքը կունենան մենեջերները ապագայում, հարցվածներն առաջին տեղում դասում են նոր պայմաններին արագ հարմարվելու ունակությունը (81%): Երկրորդ տեղում «ռուսաստանյան հնարամտությունն» է, որը թույլ է տալիս հնարավորություններ տեսնել անորոշ միջավայրում (69%)։ Երրորդ տեղում են հակաճգնաժամային կառավարման հմտությունները եւ արագ ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը (68%)։Ապագայի կառավարիչներին կպահանջվեն նաեւ իրենց հոգեբանական բեռը վերականգնելու եւ կառավարելու (61%), ինչպես նաեւ քննադատաբար մտածելու (62%) եւ ռիսկերը կառավարելու (56%) ունակությունները: Tweet Դիտում՝ 4319