“Հայէկոնոմբանկը” ներկայացրել է կորպորատիվ կառավարման իր փորձը Մոսկվայում կայացած ֆորումում

18.11.2008 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” մասնակցել է նոյեմբերի 11-16-ը Մոսկվայում կայացած “Կորպորատիվ քարտուղարի տեղը եւ դերը ժամանակակից ընկերություններում” համառուսաստանյան ֆորումին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Հայէկոնոմբանկի” մարկեթինգի բաժնում, ֆորումին մասնակցելու հիմնական նպատակը եղել է կորպորատիվ կառավարման ռուսաստանյան փորձին ծանոթանալը:

“Հայէկոնոմբանկի” Խորհրդի անդամ, Խորհրդի քարտուղար Անահիտ Սիմոնյանը, ով մասնակցել է ֆորումին, ներկայացրել է բանկի կոպորատիվ կառավարման փորձը:

Դիտում՝ 7040

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW