Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ տնտեսական աճը կկազմի 14%
09.12.2022 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության կատարողականը քննարկելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է արդյունաբերական քաղաքականության, ներդրումների եւ որակի ենթակառուցվածքների ոլորտներում աշխատանքների ընթացքը:
Նշվել է, որ մեկնարկել է տնտեսական կարողությունների արդիականացման ծրագիրը, որով ձեռնարկությունների համար հասանելիություն է ստեղծվել՝ մինչեւ 10 մլրդ ՀՀ դրամ գրեթե անտոկոս վարկավորում ստանալ եւ ձեռք բերել սարքավորումներ:
Պատասխանատուները նշել են, որ ծրագիրը պահանջված է, եւ ներկա դրությամբ պորտֆելը կազմում է 42 մլրդ ՀՀ դրամ: ՀՆԱ-ում փոքր եւ միջին ձեռնարկությունների կշիռը բարձրացնելու նպատակով մշակվում են ՓՄՁ-ների եւ կրթության, գիտության միջեւ կապի խթանմանը, պետություն-ձեռնարկություններ գործընկերության զարգացմանն ուղղված ծրագրեր:
Միջազգային տնտեսական համագործակցության ոլորտում աճ է արձանագրվել ՀՆԱ/ապրանքներ, ծառայություններ հարաբերակցության առումով (45%): Աճ է գրանցվել նաեւ մի շարք երկրների հետ ապրանքաշրջանառության ուղղությամբ, այդ թվում՝ հարեւան Վրաստանի, Իրանի եւ այլն: Մշակվել է ՀՀ արտահանման ռազմավարության տեխնիկական առաջադրանքը: Շարունակվել են ԵԱՏՄ եւ ԵՄ հետ տնտեսական գործակցությամբ՝ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները:
Գյուղատնտեսության բնագավառում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022թ. առաջին 9 ամսում, ներառյալ ձկնաբուծությունը, արձանագրվել է 0.5% աճ, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 713 մլրդ ՀՀ դրամ:
Հաջող իրականացվում են գյուղտեխնիկայի լիզինգի եւ գյուղապահովագրության ծրագրերը: Գյուղոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրով 2022թ. երրորդ եռամսյակում տրամադրվել է 6969 միավոր վարկ, որով կառավարության նախանշած թիրախը գրեթե կատարված է (7000), ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 224 մլրդ ՀՀ դրամ, 2023թ. հունվարի 1-ից ծրագիրը կդադարեցվի:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: