ԱՄՆ Գանձապետարանի ներկայացուցիչներն անցկացրեցին “Ֆինանսական վերլուծության հմտություններ” դասընթացը

18.11.2008 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ԱՄՆ Գանձապետարանի տեխնիկական## աջակցության գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում անցկացրեցին “Ֆինանսական վերլուծության հմտություններ” թեմայով դասընթացը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ԱՄՆ դեսպանատանը, դասընթացն անցկացվել է Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ ֆիանանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների, բանկերի վերլուծական բաժինների աշխատակիցների եւ փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարող իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար:

Դասախոսությունն անցկացվել է նոյեմբերի 12-14-ը ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին ցուցաբերվող տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում:

Դիտում՝ 6886

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW