Բրիտանական HSBC բանկը կփակի Մեծ Բրիտանիայում բաժանմունքների մեկ քառորդը` դրանց հաճախելիության նվազման պատճառով։ 2023 թվականի ապրիլից ամբողջ երկրում կփակվի HSBC-ի 114 մասնաճյուղ, հայտնում է Finmarket-ը՝ վկայակոչելով բանկի հաղորդագրությունը։Միաժամանակ, բանկը մտադիր է տասնյակ միլիոն ֆունտ ստեռլինգ ներդնել մնացած 327 մասնաճյուղի արդիականացման համար։HSBC-ի բաժանմունքների հաճախելիությունը կտրուկ նվազել է COVID-19 համավարակի ժամանակ եւ շարունակում է կրճատվել։ Փակվող մասնաճյուղերից մի քանիսը ներկայում սպասարկում է շաբաթական 250-ից պակաս հաճախորդ, նշել են բանկում:Դրա հետ մեկտեղ աճում է HSBC-ի բջջային հավելվածի օգտագործումը. այն եռապատկվել է 2017 թվականից ի վեր, եւ գործարքների ճնշող մեծամասնությունը կատարվում է առցանց։«Բանկերի հետ փոխգործակցության առումով մարդկանց սովորությունները փոխվում են, մեր բաժանմունքներից շատերում հաճախելիությունը նվազել է ռեկորդային ցածր մակարդակի, եւ որեւէ նշան չկա, որ հաճախորդները կվերադառնան: Հեռավար ծառայությունները մեզանից շատերի համար դարձել են նորմ»,- ասել է Մեծ Բրիտանիայում HSBC-ի մասնաճյուղային ցանցի կառավարիչ տնօրեն Ջեքի Վուհին: Tweet Դիտում՝ 6651