Թաքնված կրիպտոմայներների նոր մոդիֆիկացիաների թիվը եռապատկվել է
29.11.2022 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kasperskydaily.com

Միայն Ռուսաստանում 2022-ի հուլիս-սեպտեմբերին նման ծրագրերի օգտագործմամբ գրոհների թիվը գերազանցել է 13,7 միլիոնը, հայտնում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը:
Երրորդ եռամսյակում մայներների շրջանում ամենատարածված կրիպտոարժույթը Monero-ն էր (XMR): Այն «արդյունահանել» են թաքնված մայնինգի ԾԱ-ի վերլուծված նմուշների մոտ կեսը (48%): Monero-ն հայտնի է նրանով, որ դրա կիրառմամբ գործարքի տվյալները անանուն են, այսինքն՝ գործարքների դրամապանակների հասցեները, գումարները, հաշվեկշիռը եւ պատմությունը հնարավոր չէ որոշել:
Մարդը մայներների կարող է բախվել այն կայքերում, որտեղ տարածվում է ցանցահենային բովանդակություն՝ ֆիլմեր, երաժշտություն, խաղեր, տարբեր ծրագրեր: Չարագործներն օգտագործում են նաեւ չփակված խոցելիությունները։ Ընկերության տվյալներով՝ լայնորեն հայտնի խոցելիությունների շահագործման հետ կապված գրեթե յուրաքանչյուր վեցերորդ գրոհի ժամանակ տեղի է ունեցել նաեւ մայներով վարակում։ Եթե առաջին կիսամյակում խոցելիությունների օգնությամբ ավելի հաճախ տարածվում էին բեկդորներ (ծրագրեր, որոնք թույլ են տալիս հեռավար կառավարել զոհի համակարգիչը) եւ շորթիչներ, ապա երրորդ եռամսյակում գերակշռել են շորթիչները եւ մայներները։
«Մայներ-տրոյացին մի ծրագիր է, որը կրիպտոարժույթ գեներացնելու համար օգտագործում է համակարգիչների կամ սմարթֆոնների հզորությունը՝ առանց դրանց տերերի իմացության, այսինքն՝ գաղտնի։ Նման ԾԱ-ն կարող է երկար ժամանակ գտնվել սարքում եւ մինչեւ որոշակի պահ իրեն որեւէ կերպ չդրսեւորել։ Ընդ որում, մայնինգը խիստ ռեսուրսատար գործընթաց է։ Այն զգալիորեն ծանրաբեռնում է պրոցեսորը եւ տեսաքարտը, ու արդյունքում համակարգիչը սկսում է դանդաղել։ Լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի ավելի մեծ սպառմանը եւ սարքի վաղաժամ շարքից դուրս գալուն»,- մեկնաբանել է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Անդրեյ Իվանովը։
Կրիպտոմայներներից պաշտպանվելու համար ընկերությունը խորհուրդ է տալիս չներբեռնել ծրագրեր կասկածելի կայքերից, օգտագործել ծրագրերի պաշտոնական տարբերակները, տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, ժամանակին թարմացնել հավելվածներն ու օպերացիոն համակարգերը բոլոր սարքերում, որպեսզի դրանցում առկա խոցելիություններից չկարողանան օգտվել չարագործները։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: