ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի վրա

24.11.2022 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Ռուսաստան #պատժամիջոցներ
Եվրամիությունն ակտիվորեն աշխատում է ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Ֆինլանդիայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է ԵՀ մամուլի ծառայությունը։

«Այսօր կարող եմ հայտարարել, որ մենք մեծ արագությամբ աշխատում ենք պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա»,- ասել է նա։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ԵՄ-ն մեծ ջանքեր է գործադրում ռուսաստանյան տնտեսությունը թուլացնելու ուղղությամբ եւ կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել։

Եվրամիությունն արդեն պատժամիջոցների ութ փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ այս տարվա փետրվարից, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում։ Պատժամիջոցների վերջին փաթեթը հաստատվել էր հոկտեմբերի սկզբին։
Դիտում՝ 7746

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW